Արցախի նախագահն ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման հակաահաբեկչական վարժանքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 14, 24News

1

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել և կից գրառում է արել, որ հետևել է ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման ցուցադրած հակաահաբեկչական ուսումնական վարժանքին:

«Հարգելի՛ հայրենակիցներ, այս կիրակին անց եմ կացրել մեր երկրի ռազմաուսումնական կենտրոններից մեկում, որտեղ հետևել եմ Ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ցուցադրած հակաահաբեկչական ուսումնական վարժանքին:

Տպավորված ստորաբաժանման ծառայողների արհեստավարժությամբ՝ կրակայինի ժամանակ միացա նրանց: Ես կատարելագործեցի հմտություններս, իսկ տղաներն անվրեպ խոցեցին բոլոր թիրախները»,-գրել է Արայիկ Հարությունյանը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս