Դավիթ Խաժակյանն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 14, 24News

խաժակ

ԼՀԿ անդամ, Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով որ արդեն ազատ է արձակվել:

«Սիրելի ընկերներ, Մասիսի ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեցի: Շնորհակալ եմ ինձ համար անհանգստացողներին, ՄԻՊ ներկայացուցիչներին, որոնք ծանոթացան բաժանմունքում կարգավիճակիս և, իհարկե, ԼՀ պատգամավորներին, որոնք այցելեցին ինձ և ինձ հետ բերման ենթարկվածներին:

Քաղաքական գնահատականը կներկայացնի ԼՀ կառավարման խորհուրդը քննարկումներից հետո»,-գրել է Խաժակյանը:

--00—ԼՄ