ԱԱԾ շենքի դիմաց հավաք անելու համար 252 անձի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 15, 24News

ոստիկանություն

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ ՀՀ ամբողջ տարածքում արգելվել են հավաքները:

«Հունիսի 14-ին մի խումբ անձինք, անտեսելով հավաքների արգելքը, ԱԱԾ վարչական շենքի դիմաց կազմակերպել և անցկացրել են հավաք: Ժամը 22։00-ի դրությամբ 252 անձի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում։ Մի խումբ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ»,-նշվում է տարածված հայտարարությունում: