Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի 15 դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News  

կորոնավիրուս

Վրաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 15 նոր դեպք է հաստատվել։ Վարկվածների ընդհանուր թիվը հասել է 879-ի։ Այս մասին հայտնում է կառավարության հատուկ կայքը։

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր գրանցվել է մահվան 14 դեպք։ Ապաքինվել է 704 պացիենտ։

Կարանտինային ռեժիմում է 2795 անձ։

 --0—ՄՀ