Հրդեհ՝ Արաքսավան գյուղի մանկապարտեզում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 15, 24News

հրդեհ

Հունիսի 14-ին՝ ժամը 21։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արաքսավան գյուղում այրվում է մանկապարտեզ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:37-ին, մարվել` 21:46-ին:

Պարույր Սևակի փողոցի թիվ 19 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքում այրվել են 4 հնամաշ վերմակ, փայտե մանրահատակ (մոտ 5 քմ ) և դռան փեղկ:

--00—ԼՄ