Վերջին 1 օրում Արցախում վարակման և մահվան դեպքեր չեն գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 15, 24News

1

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկության համաձայն՝ վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չեն գրանցվել:

Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 78 է, որից 54-ն արդեն առողջացել է, մեկուսացած է 116 քաղաքացի, ընդհանուր թեստերավորվածների թիվն ավելացել է մոտ 90-ով, այս պահին 1373 է: Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել:

--00—ԼՄ