Փաստերով կներկայացնենք, թե ինչ այլատյացություն է սերմանվում հայի հանդեպ Ադրբեջանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News   

Տաթևիկ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գանջալիևի  հայերեն ուղերձին։ Հայրապետյանը մասնավորապես գրել է․ 

«Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գանջալիևը հայերեն տեքստով ուղերձ է հրապարակել, որի վերջում մեջբերում է Ալիևի խոստումը Արցախում վերակառուցման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ: Շատ կուզեի նաև մեջբերեր բազմաթիվ այլ խոստումներ՝ հայերին բնաջնջելու ու ոչ միայն Արցախի Հանրապետության, այլ նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային հավակնություններ ունենալու վերաբերյալ: Ազնիվ կլիներ, որ խոսեր մարդասպան Սաֆարովի հերոսացման, ինչպես նաև 2016-ի քառօրյայի ժամանակ Թալիշում քաղաքացիական բնակչության հանդեպ իրագործած վայրագությունների մասին: Բայց նա լռում է: Հոգ մը չէ, մենք կխոսենք և բոլոր փաստերով անդադար կներկայացնենք թե՛ իրեն, թե՛ իր գործընկերներին և թե՛ մեր միջազգային գործընկերներին, թե ինչ այլատյացություն է սերմանվում հայի հանդեպ Ադրբեջանում: Իսկ դա վկայող փաստերի պակաս հաստատ չկա. Ալիևի և ադրբեջանական ղեկավարության տարբեր ներկայացուցիչների բազմաթիվ ելույթները դրա վառ վկայությունն են»:   

--0—ՄՀ