Հայոց պատրիարքը կոչ է արել Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելիս հատված թողնել քրիստոնյաների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 15, 24News

սահակ

Պոլսո Հայոց պատրիարք, արքեպիսկոպոս Մաշալյանը Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու՝ Էրդողանի առաջարկից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու դեպքում հատված առանձնաձնել նաև քրիստոնյաների համար։ Նա նաև նշել է, որ այդ կերպ թող Սուրբ Սոֆիան դառնա դարի և մարդկության խաղաղության խորհրդանիշը։

«Մի՞թե այս առաջարկն այդքան ուտոպիստական է։ Չէ՞, որ մենք նույն երկնքի տակ են մեր աղոքներն անում։ Սուրբ Սոֆիայի գմբեթն էլ կկիսենք։  Մեր կրոնները տարբեր են, սակայն մենք նույն Աստծուն ենք հավատում։  Աշխարհի փրկությունը խաչի և մահիկի դաշինքն է»,–ասել է Մաշալյանը։

Նշենք, որ Բյուզանդիայի Կոստանդին կայսեր կողմից հիմնադրված և ուղղափառների ամենահայտնի տաճարի համբավը կրող Սուրբ Սոֆիան Կոստանդնուպոլսի գրավումից հետո 16-րդ դարում վերածվել էր մզկիթի, իսկ արդեն Թուրքիայի հանրապետության հիմնադրումից հետո՝ 1934 թվականին, թանգարանի:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս հրահանգել էր Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի՝ զրկելով թանգարանի կարգավիճակից։

--00—ԼՄ