Լոռիում բուժում է ստանում 326 քաղաքացի, որից 282-ը՝ տնային պայմաններում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News  

կորոնավիրուս

Լոռու մարզում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը 404 է, որոնցից 72-ն արդեն առողջացել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ 

«Արձանագրված մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 6 է:
Ներկա պահին բուժման մեջ է գտնվում 326 քաղաքացի, որոնցից 44-ը հոսպիտալացված են, իսկ 282-ը գտնվում են տանը՝ թաղամասային բժիշկների հսկողության տակ:
Ինքնամեկուսացման մեջ է գտնվում 3637 քաղաքացի»,- գրել է մարզպետը։   --0—ՄՀ