ԵՄ մի շարք երկրներ բացել են սահմանները ներքին տուրիզմի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News   

ԵՄ

Եվրոպական որոշ երկրներ երկուշաբթի օրվանից բացում են իրենց սահմանները ԵՄ զբոսշրջիկնռրի համար։  Այս մասին հայտնում է Европейская правда-ն՝ վկայակոչելով  Reuters-ը։   
Իսլանդիայից Հունաստան շատ երկրներ կթուլացնեն սահամնափակումներրը ԵՄ և Շենգենյան գոտու զբոսաշրջիկների համար։

Գերմանիան չեղարկել է սահմանային հսկողությունը և ԵՄ-ից եկող զբոսաշրջիկներն այլևս ստիպված չեն լինելու բացատրություն ներկայացնել, թե որն է այդ երկիր մեկնելու իրենց նպատակը։Գերմանիան ավելի վաղ բացել էր Ավստրիայի, Շվեյցարիայի և Ֆրանսիայի հետ սահմանը։

Ֆրանսիան բացում  է սահմանները ԵՄ և Շենգենյան գոտու զբոսաշրջիկների համար։   Երկիր մեկնողներն ստիպված չեն լինի կարանտին ենթարկվել։ Միաժամանակ նշվում է, որ  Իսպանիայից և Մեծ Բրիտանիայից ժամանողների համար կգործի առանձին ընթացակարգ։

Իսպանիան, բացառությամբ իսպանական որոշ կղզիների, մինչև հունիսի 21-ը չի ընդունի օտարերկրյա զբոսաշրջիկների։

Ֆինլանդիան չեղարկել է Նորվեգիայից, Դանիայից, Իսլանդիայից, Էստոնիայից, Լատվիայից և Լիտվայից ժամանումների սահմանափակումները, քանի որ այս երկրներում վարակման մակարդակը նվազել է՝ հասնելով Ֆինլանդիային։

Նիդեռլանդների կառավարությունը երկուշաբթի օրվանից իր երկրի քաղաքացիներին զբոսաշրջային նպատակով թույլատրել է մեկնել16 եվրոպական երկիր։

Հունաստանը ԵՄ 8  երկրի մի շարք օդանավակայաններից ժամանածների համար պարտադիր կարանտին է սահմանել։

Չեխիայում գործում է համակարգ, որն  արգելում է «նարնջագույն» կամ «կարմիր» գոտում գտնվող երկրներից, ինչպես, օրինակ, Պորտուգալիայից և Շվեդիայից զբոսաշրջիկների մուտքը երկիր։

Դանիան Իսլանդիայից, Գերմանիայից և Նորվեգիայից զբոսաշրջիկներին կթույլատրի մուտքը երկիր՝ պայմանով, որ վերջիններս նախօրոք 6 գիշերվա համար ամրագրում անեն։

  --0—ՄՀ