Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը վաղը թող բերեն, ծանոթանանք, քննարկենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News   

 24News-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանից հետաքրքրվեց՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ինչո՞ւ հիմա իրավական գործընթաց սկսվեց: «Հիմա էր ժամանակը, քրեական գործի նախաքննությունն ավարտվել էր, և իրավապահնները հիմա են հայտարարել այդ մասին»,- պատասխանեց նա:

Մեր մյուս դիտարկմանը՝ եթե ԲՀԿ-ից փողոց դուրս գան, ապա որո՞նք են լինելու իշխանության քայլերը, պատգամավորն արձագանքեց. «Գիտենք՝ ԲՀԿ-ն իր համակիրներին իր կողքին կոնկրետ թվերով է պահել, գուցե այժմ էլ նույն այդ ոճով փողոց հանի»:

Ինչ վերաբերում է Ծառուկյանին մանդատից զրկելու հարցին, ապա Հակոբյանն ընդգծեց. «Վաղը թող բերեն, ծանոթանանք, քննարկենք»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0—ՄՀ