Տիրան Խաչատրյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ պետի 1-ին տեղակալ. նրա փոխարեն նոր նշանակում է արվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 15, 24News

կարեն

Մեկ այլ հրամանագրով, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Աբրահամյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին: 

Նշենք, որ մինչ այս օպերատիվ վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր Տիրան Խաչատրյանը: 

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, Տիրան Խաչատրյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ՝ ազատվելով օպերատիվ գխավոր վարչության պետի պաշտոնից: 

--00—ԼՄ