ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արաբկիրում Կոմիտասից մինչև Հ. Էմին նախատեսում ենք կառուցել ժամանակակից ճեմուղի (1,2կմ երկարությամբ և մինչև 8մ լայնությամբ) և նրան զուգահեռ հեծանվային ճանապարհ (2մ լայնությամբ), որը հագեցած կլինի գեղեցիկ լուսավորությամբ, կունենա առանձնացված մանկական և առատ կանաչ տարածքներ:
Էսքիզները պատրաստ են, կայացել է նախագծման աշխատանքերի մրցույթը, տեղեկացնում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը »։
--0—ՄՀ