Ծառուկյանին այդքան իշխանություն չպիտի տային, պիտի հիշեին՝ ինքն ով էր․ հարցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News 

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ կառավարության հրաժարականի մասին հայտարարությունների վերաբերյալ քաղաքացիներն իրարամերժ կարծիքներ ունեն։ Հարցմանը մասնակցած քաղաքացիների մի մասը 24News-ի հետ զրույցում նշեց, որ կառավարությունը չպետք է հրաժարական տա, նրանց խոսքով՝ որոշ ոլորտներում կան խնդիրներ, բայց, միևնույն ժամանակ, համամիտ չեն այն կարծիքին, որ կառավարությունը ձախողել է իր աշխատանքում։

Քաղաքացիներից մի քանիսն էլ այն կարծիքին են, որ Ծառուկյանի պահանջն արդարացի է, քանի որ իշխանությունը թերացել է և պետք է այդ մասին բարձրաձայնել։ 

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի կողմից Ծառուկյանի առանձնատանն իրականացված խուզարկությանը և վերջինիս հարցաքննությունից հետո նրա ձերբակալման մասին շրջանառվող լուրերին, քաղաքացիներից շատերը հնարավոր համարեցին Ծառուկյանի ձերբակալումը․

«Ծառուկյանի ձերբակալումը հնարավոր ենք համարում, նրան այդքան իշխանություն չպիտի տային, պիտի հիշեին՝ ինքն ով էր»,- նշեց հարցմանը մասնակցած քաղաքացիներից մեկը։ 

Քաղաքացիներն այն կարծիքին են, որ Գագիկ Ծառուկյանի հնարավոր ձերբակալումը կախված է միայն իրավապահ համակարգի որոշումներից, և, եթե հիմնավոր փաստեր ի հայտ գան նրա դեմ, ապա պետք է պատախանատվություն կրի։

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ