Պարոնայք, էլի՞ սխալվեցիք, մի՞գուցե այդ մարդիկ չե՞ն ուզում ստել. Ամրամ Մակինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News    

Ամրամ Մակինյան

Հայրապետյանների պաշտպան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ձայն բարբառո անապատի… կամ երբ լռում է քննիչը…

Մայիսի 26-ից՝ կարելի է ասել ամենօրյա ռեժիմով, դիմում ենք քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչին՝ խնդրանքով Ռաֆիկ Հայրապետյանին առերես հարցաքննել իր դեմ քրեական գործ հարուցելու առիթ դարձած՝ իրենից հափշտակություն կատարած Հայկ Շահնազարյանի ընտանիքի անդամների հետ:

Մինչ օրս սայլը տեղից չի շարժվում…

Պարոնայք, էլի՞ սխալվեցիք, մի՞գուցե այդ մարդիկ չե՞ն ուզում ստել…կամ մի՞գուցե սկզբում իրենց «լավ չէի՞ն զգուշացրել», որ գործը գլխիվայր կարող է շրջվել, թե դեռ հույսեր կան…

Իզուր հույսեր են…»։

--0--ԱՀ