Կանոնավոր փոխադրումների մրցույթը նորից կանցկացվի․ փոխնախարարը՝ պատճառների մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 9, 24News

Thumbnail

Հայաստանից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների համար կրկին մրցույթ է հայտարարվել։ Այս մասին հայտարարել է ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը՝ նշելով, որ մրցույթի նպատակը հավասար պայմաններ ապահովելն է։ 

«Պահանջների մեջ խստացումներ չկան: Այսինքն՝ մրցույթի կանոններն առայժմ նույնն են, ուղղակի վերահսկողությունն է ավելացել»,-ասել է Արմեն Փամբուխչյանը՝ հավելելով, որ նախորդ մրցույթի ժամանակ եղել են կազմակերպություններ, որոնք չեն հասցրել համապատասխանել մրցույթի պահանջներին:

«Որպեսզի ապահովենք հավասարությունը, իրենց խնդրանքով նորից ենք անցկացնում մրցույթը»,- ասել է ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարարի պաշտոնակատարը: