«Քննիչներն ասացին՝ ստիպված կլինեն դուռը ջարդել». խուզարկում են Զոհրաբյանի ԱԺ աշխատասենյակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 16, 24News

նաիրա

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ խուզարկվում է իր ԱԺ աշխատասենյակը:

«Հարգելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ ինձ զանգահարեցին Կենտրոնի Քննչական բաժնից, ոմն քննիչ, կներեք, անուն-ազգանունը չեմ հիշում, և ասեց, որ հենց այս պահին ինքը գտնվում է Ազգային ժողովի իմ աշխատասենյակի դիմաց և ունեն որոշում՝ իմ աշխատասենյակում խուզարկում անցկացնելու։

Նշեցի, որ այս պահին ես դեռ տանն եմ և ԱԺ հասնելու համար ինձ որոշակի ժամանակ է պետք, վերջինս պատասխանեց, որ եթե քիչ անց դուռը չբացվի, ապա իրենք ստիպված կլինեն դուռը ջարդելու, հիմա ես շտապում եմ ԱԺ։

Հրավիրում եմ բոլոր լրատվամիջոցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը տեղի ունեցող բացարձակ բեսպրեդելի վրա։

Սա այլևս խելագարություն է, սիրելի՛ հայրենակիցներ»։

Նշենք, որ ԱԺ՝ այսօրվա նիստի ժամանակ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացնելու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: