Խոնարհվում եմ 1915-ի հունիսի 15-ին կախաղան բարձրացված 20 հնչակյանների առաջ․Փայլան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News    

Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․

«Երբ 1915 թվականի հունիսի 15-ին Փարամազն ու իր 19 ընկերները կախաղան էին բարձրացվում Բայազետի հրապարակում, իրենց վերջին խոսքը եղավ հետևյալը. «Դուք կարող եք կախել միայն մեր մարմինները, իսկ մեր գաղափարը՝ ոչ»: Շարունակվում է քսանների` հավասարության և ազատության համար մղած պայքարը: Հարգանքով խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ»:

 --0—ՄՀ