Ծառուկյանի աջակիցները բեռնատարներով փակել են Առինջից մինչև Մյասնիկյան պողոտա ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 16, 24News

ոստիկան

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակիցները բեռնատարներով, մեքենաներով փակել են Աբովյան-Երևան ավտոճանապարհը՝ Առինջ գյուղի մոտից մինչև Մյասնիկյան պողոտա: 

Այս պահին Ազգային ժողովում գլխավոր դատախազ արթուր Դավթյանի միջնորդությամբ քննարկվում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, որից հետո նրան մի քանի քրեական գործերով մեղադրանք կառաջադրվի: 

Ծառուկյանի աջակիցները բողոքի ակցիա են անում նաև ԱԺ հարակից տարածքում լարված իրավիճակ է։ Ըստ ոստիկանության՝ 100-ից ավելի ցուցարար բերման է ենթարկվել: 

--00—ԼՄ