«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատանքն արգելվել է 24 ժամով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News    

Փեթակ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատանքն արգելվեց 24 ժամով։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն այստեղ արձանագրել է մի շարք խախտումներ` տաղավարների գերխիտ դասավորություն, մինչև 20 քմ տարածքով վաճառակետում 2 անձից ավելի անձանց ներկայության չբացառում, գծանշումների, ջերմաչափման, սոցիալական հեռավորության պահպանման, դիմակները պատշաճ չկրելու և մի շարք այլ խախտումներ։

Տնտեսավարողին կարգադրվել է անհապաղ դադարեցնել աշխատանքը և շտկել խախտումները։ 

 --0—ՄՀ