Հայտնի է «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթի օրն ու վայրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 16, 24News

երգ

«Եվրատեսիլ 2021» միջազգային մրցույթ փառատոնի կիսաեզրափակչի և եզրափակչի օրը հայտնի է: Ըստ այդմ, առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա 2021-ի մայիսի 18-ին, երկրորդ կիսաեզրափակիչը՝ մայիսի 20-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 22-ին։

Անցկացման վայրը ևս հայտնի է. դա նիդերլանդական Ռոտերդամ քաղաքի «Ահոյ» համերգասրահն է։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2020»-ը պետք է անցկացվեր մայիսի 12-16-ը, սակայն մարտի վերջին միջազգային մրցութի կազմակերպիչները պաշտոնապես հայտարարել էին, որ համավարակի պատճառով մրցույթը չեղարկվում է։

--00—ԼՄ