Նատալիա Օրեյրոն 2019 թվականի գարնանը համերգային ծրագրով հանդես կգա Երևանում

ԵՐԵՎԱՆ, նոյեմբեր 9, 24News

Thumbnail

Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն համերգ կունենա Երևանում: Համերգը տեղի կունենա 2019 թ. ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

41-ամյա Նատալիա Օրեյրոն հայերին հայտնի է «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալից: Երգչուհինառաջին անգամ է ելույթ ունենալու հայ հանդիսատեսի առջև: Հետխորհրդային երկրներից նա հաճախ համերգներ է ունենում ՌԴ-ում:

Երևանյան համերգի տոմսերն արժեն 5000-50 000 դրամ: Դրանք կարելի է ձեռք բերել tomsarkgh.am կայքից: