ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 16, 24News

1

Ոստիկանության Անիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 15-ին Անիի բաժին է ներկայացել 41-ամյա Աղվան Ս.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարները) մեղադրանքով:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

--00—ԼՄ