Ռուսաստանում մեկ օրում վարակման 8248 դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News  

կորոնավիրուս

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 8248 դեպք է հաստատվել, մահացել է 193 մարդ, ապաքինվել է 9767-ը։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ օպերատիվ շտաբը։

Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուրը թիվը հասել է 545 հազար 458-ի։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 7 հազար 248 է:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ապաքինվել է 294 հազար 306-ը։

--0—ՄՀ