Չինաստանում վերջին 1 օրում գրանցվել է վարակման 40 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 16, 24News

չինաստան

Վերջին 1 օրում Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 40 նոր դեպք, գրանցվել է 6 ասիմպտոմ վարակակիր, 7 պացիենտ է ապաքինվել, մահեր չեն գրանցվել: Հայտնաբերված 40 դեպքերից 32-ը գրանցվել է երկրի ներսում: Այդ մասին նշվում է Չինաստանի առողջության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Չինաստանում վարակվածների ընդհանուր թիվը 83,221 է, որից 4,634-ը մահացել է, 78,377-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիր է 210 մարդ: Չինաստանը վարակվածների թվով աշխարհի երկրների ցանկում 19-րդն է:

--00—ԼՄ