ԱԱԾ շենքի մոտ և հարակից շենքերի բակերում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 16, 24News

1

Այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում և հարցաքննվում է: Նույն ընթացքում ոստիկանական մեծաքանակ ուժեր են տեղակայվել ԱԱԾ շենքի մոտ: Ոստիկանների մի մասն էլ ԱԱԾ-ին հարակից շենքերի բակերում են՝ Նալբանդյան փողոցում: Այդ մասին գրում է AntiFake.am-ը:

1

Ավելի վաղ՝ ԱԺ ելույթից վերջում, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ պետք է գնա ԱԱԾ հարցաքննության: Ելույթից հետո արդեն ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ նա հեռացավ ԱԺ-ի տարածքից:

1

--00—ԼՄ