Գերմանիայի թուրք պատգամավորը կոչ է արել չեղարկել Թուրքիա մեկնելու արգելքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News  

պատգամավոր

Գերմանիայի Բավարիա նահանգի միակ թուրք պատգամավոր Արիֆ Թաշդելենը նամակ է ուղղել երկրի արտգործնախարար Հեիկո Մաասին։ Նա կոչ է արել վերանայել զբոսաշրջիկներին ուղղված կոչն ու չեղարկել Թուրքիա մեկնելու արգելքը։

Նշենք, որ ավելի վաղ Գերմանիան կորոնավիրուսի համավարակի պատճառով որոշել էր ԵՄ անդամ չհանդիսացող երկրներ մեկնելու արգելքը երկարացնել մինչև 2020թ․  օգոստոսի 31-ը։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Արիֆ Թաշդելենն իր նամակում պնդել է, որ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը շատ ավելի փոքր է, քան Գերմանիայում, հետևաբար զբոսաշրջիկներին ուղղված զգուշացումն ու կարանտինային ռեժիմի երկարացումը տրամաբանական չեն։

Թուրք պատգամավորն ընդգծել է նաև, որ նման միջոցառումներն ազդեցություն են ունենում ոչ միայն Գերմանիայի տուրիզմի ոլորտի վրա, այլև Գերմանիայում ապրող շուրջ 3 միլիոն թուրքերի, ովքեր Թուրքիայում բազմաթիվ հարազատներ ունեն և գոնե տարեկան մեկ անգամ պիտի ունենան նրանց այցելելու հնարավորություն։ 

--0—ՄՀ