Արցախի ԱԺ պատգամավոր Հովիկ Ջիվանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել․ ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News  

Արցախ

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ`կապված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Խանլարի Ջիվանյանը հունիսի 15-ին ներկայացրած հրաժարականի դիմումի հետ։

Հայտարարությունում ասված է․

«Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Խանլարի Ջիվանյանը հունիսի 15-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը և ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»։

--0—ՄՀ