1-ին զորամիավորման N զորամասում անցկացվել է մեքենավարման պարապմունք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News  

ՊՆ

Անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով հունիսի 15-ին 1-ին զորամիավորման N զորամասում անցկացվել է մեքենավարման պարապմունք:

Զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, բարդ տեղանքում հաղթահարել են արգելքներ և հաջողությամբ կատարել առաջադրանքը: --0—ՄՀ