Վաղվանից ՀՀ քաղաքացիների համար պարտադիր կլինի անձը հաստատող փաստաթղթի կրումը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News  

Վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր կլինի անձը հաստատող փաստաթղթի կրումը։ Այս մասին ճեպազրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խոսքը անձնագրի, ID քարտի կամ վարորդական իրավունքի մասին է։ Որոշումը կայացվել է, քանի որ դիմակը կրելու կանոնները խախտելու համար վարչական վարույթ սկսելու հարց է առաջանում փողոցում, քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ, պրոցեսի էֆեկտիվությունը տուժում է»,- ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ անձնագիր չկրելն առանձին իրավախախտում է, դիմակ չկրելը՝ առանձին․

«Դիմակ չկրելու համար 10,000 դրամ, անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար՝  10,000 առանձին»։

Փաշինյանը շեշտեղ, որ դիմակների կրման կարգապահության վերաբերյալ վարչական վերահսկողությունը մեծացվելու է։

--0—ՄՀ