Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն կնշանակվի Մարինա Հակոբյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News 

ю

Վաղը Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում կնշանակվի Մարինա Հակոբյանը, այս մասսին ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Նա մինչ այդ զբաղեցրել է պատկերասրահի գիտական քարտուղարի պաշտոնը: Արման Ծատուրյանը լքում է պաշտոնը, լրացել է նրա պայմանագրի ժամկետը», - գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ երեկ Արման Ծատուրյանը հայտարարել էր, որ դադարեցնում է լիազորությունները Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում:

--0--ԱՀ