Լարված իրավիճակ ԱԱԾ շենքի մոտ․ ոստիկաններն ուժ գործադրեցին լրագրողների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News 

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ԱԱԾ-ից դուրս գալուց հետո, քաշքշուկ սկսվեց լրագրողների և ոստիկանների միջև։ Իրավապահ մարմինները, փորձելով ազատել տարածքը, քաշքշեցին և մի կողմ հրեցին լրագրողներին ու օպերատորներին:

Քաշքշուկի ընթացքում NEWS.am-ի թղթակիցը ոտքի վնասվածք է ստացել, ինչպես նաև ParaTV նկարահանող խումբը կորցրել է ուղիղ եթերը ապահովող սարքը։

--0--ԿԿ