Իսրայելում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 258-ով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News 

իսրայել

Իսրայելում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 258-ով՝ հասնելով 19495-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի Առողջապահության նախարարության տվյալներին:

Իսրայելում կորոնավիրուսից բուժվողների թիվն այս պահին 3744 է, որոնցից 39-ը գտնվում են ծանր վիճակում, իսկ 29-ը՝ միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին:

Երկրում COVID-19-ից ապաքինվել է 15449 մարդ, մահացել՝ 302-ը:

--0-- ԱՀ