Դավթաշենի կամրջի վրա կանխվել է 23-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 16, 24News

փորձ.

Հունիսի 16-ին՝ ժամը 22:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Փրկարարների և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի համատեղ ջանքերով կանխվել է Ռազմիկ Պ․-ի (ծնված 1997 թ․) ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

--00—ԼՄ