Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 8,2 միլիոն է, որից 2,2 միլիոնը՝ ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 16, 24News

ամն

Հունիսի 17-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 8,264,468 է, որից 446,135-ը մահացել է, 4,321,498-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 3,442,244 է, որից 54,591 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 2,208,400 վարակման դեպք, որից 119,132-ը մահացել է, 903,041-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,186,227 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (928,834 վարակակիր), երրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը (545,458 վարակակիր), չորրորդում Հնդկաստանը, վարակվածների ընդհանուր թիվը 354,161 է: ՌԴ-ում զոհերի թիվը 7,284, Բրազիլիայում՝ 45,456, Հնդկաստանում՝ 11,921:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ