23-ամյա երիտասարդը փորձել է նետվել Երևանի Դավթաշենի կամրջից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News  

կամուրջ

Հունիսի 16-ին, ժամը 22:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երեւանի Դավթաշենի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Փրկարարների եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի համատեղ ջանքերով կանխվել է Ռազմիկ Պ․-ի (ծնված 1997 թ․) ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

--0—ՄՀ