Հանրապետությունում մեկ օրում բացահայտվել է հանցագործության 47 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News  

փոլիս

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 47 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 14, խարդախության և ընտանեկան բռնության՝ 6-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 4, ապօրինի ծառահատման, ծեծի ու ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու՝ 2-ական, յուրացման կամ վատնման, շորթման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի մաքսանենգության, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու, փաստաթղթի կեղծիքի, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 անհետ կորած և 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

  --0—ՄՀ