Երևանի Էրեբունի վարչական շրջանում հայտնաբերվել են խախտումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News  

ՍԱՏՄ

Հայաստանի Հանրապետությունում գործող հանրային սննդի կետերում, խանութներում ու արտադրական կազմակերպություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր էլ շարունակել է ստուգել պարետի որոշումների կատարման գործընթացը: 

Երևանի Էրեբունի վարչական շրջանում կատարված մշտադիտարկումների ընթացքում հայտնաբերվել են խախտումներ հիմնականում կապված ջերմաչափման և ախտահանման մատյանների թերի լրացման, խանութներում հաճախորդների միջև սոցիալական հեռավորության պահպանումն ապահովելու համար նախատեսված գծանշման, ախտահանման ոչ պատշաճ միջոցների օգտագործման հետ:

Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումներով սահմանված պահանջների պահպանումը հակահամաճարակային պայքարի կարևորագույն բաղադրիչ է:

Խախտումների մասին տեղեկատվությունը կներկայացվի պարետատուն: --0—ՄՀ