Երևանի Էրեբունի վարչական շրջանի գործող մանկապարտեզներում ստուգումներ են անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News  

տեսչական մարմին

ՀՀ կրթության տեսչական մարմինը կորոնավիրուսային (Covid 19) համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացնում է ամենօրյա ռեժիմով։

Այսօր մշտադիտարկումներ իրականացվել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործող մանկապարտեզներում։ Տեսչական մարմինը ստուգայցերի ընթացքում մշտադիտարկում է սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը՝ մանկապարտեզների հոսող տաք և սառը ջրով ապահովված լինելը, փակվող կափարիչով աղբամանների առկայությունը, սպասքի լվացման կանոնների պահպանումը և այլն։

Հնարավոր թերացումներն անհապաղ վերացնելու համար Կրթության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տրվում են ցուցումներ, իսկ արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է պարետատուն։ --0—ՄՀ