Տեսչական մարմինը ինքնակամ կառույցներ է հայտնաբերել Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News  

Վերին Պտղնի

2020թ. մայիս ամսին քաղաքացու կողմից ստացված դիմումում հիման վրա ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի եւ հողօգտագործման վերահսկողության վարչությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքում՝ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ։

Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից եւ տեղազննությունից պարզվել է, որ, քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող 0.2563հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ վարելահող գործառնական նշանակության հողամասում առանց որեւէ օրինական եւ նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության ինքնակամ կառուցվել  են շինություններ մասնավորապես՝ բետոնահանգույց:

Հողամասի նպատակային նշանակությունը  փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել:

Համայնքում վերը նշվածի արդյունքում խախտվել է հողերի օգտագործման նպատակային նշանակությունը։

Համայնքում արձանագրված խախտումների եւ թերությունների հիմքով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի  որոշմամբ  միջնորդություն է ներկայացվել  ՀՀ Կոտայքի  մարզպետին՝ կազմված ակտում արձանագրված խախտումների համար Վերին Պտղնի համայնքի պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու եւ միաժամանակ պարտավորեցնելու խախտումները ողջամիտ ժամկետներում վերացնելու համար։    --0—ՄՀ