Գերմանիան Թուրքիային ներառել է կորոնավիրուսի համավարակի ռիսկային գոտիների ցանկում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News  

կորոնավիրուս

Գերմանիան Թուրքիան ներառել է կորոնավիրուսի համաճարակի ռիսկային գոտիների ցանկում։ Գերմանիայից Թուրքիա մեկնողները վերադարձին պետք է 14-օրյա կարանտին անցնեն և չհանդիպեն ոչ ոքի հետ։  Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ 

Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի կողմից պատրաստված և անընդհատ թարմացվող ցանկում տեղ 1 գտել 130 երկիր, որտեղ Գերմանիայի քաղաքացիները նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել։

Նշվում է, որ այն երկրները, որտեղ մեկ շաբաթում 100 հազար մարդու հաշվով ավելի քան 50-ի վարակակիր է լինում, ապա այդ երկրները ռիսկային գոտի են հայտարարվում։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիան գերմանացի զբոսաշրջիկների համար Իտալիայից և Իսպանիայից հետո ամենանախընտրելի 3-րդ ուղղությունն է։ 

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նախորդ շաբաթ քննադատել էր Գերմանիային, որ շարունակում է զգուշացումներով հանդես գալ Թուրքիա այցելողների համար:     --0—ՄՀ