Գագիկ Ծառուկյանը ժամանեց դատարան․ քննվում է նրան կալանավորելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News 

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ժամանեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, որտեղ ընթանալու է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը։

Դատարանի բակում հավաքվել են Ծառուկյանի աջակիցներն ու ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։

--0-- ԱՀ