Մահերն ուշացված դեպքեր են, Covid 19-ի դեմ ինքնաբուժությունը հանգեցնում է ծանր վիճակի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News 

Covid 19-ի բուժման համար նոր մասնաշենք կամ հիվանդանոց է հարկավոր կառուցել։ Հիվանդների այսօրվա հոսքերի պարագայում մահճակալային ֆոնդը մի քանի ժամում կարող է փոխվել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է միկրո և պլաստիկ վիրաբույժ Արամ Սահակյանը, որը համավարակի առաջին օրերից՝ որպես կամավոր աշխատել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում։

Նրա կարծիքով՝ համաճարակի դեմ ապակենտրոն պայքար է տարվում։ Ավելի ճիշտ կլիներ, ըստ նրա, որ մեկ-երկու հիվանդանոց ամբողջությամբ տրամադրվեր Covid 19-ի սպասարկմանը։

Սահակյանի տեղեկացմամբ, նոր հիվանդների հոսքի կառավարումը ևս թերի է կազմակերպվում։ Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ մարդիկ ստիպված են եղել հիվանդանոցների բակում սպասել իրենց հերթերին։

«Մահերն ուշացված դեպքեր են»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ