Աշոտյանն ինչքան վատ բան ասի իմ մասին, ինձ ձեռնտու է, մեր վարկանիշը բարձրանում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն այն համոզմանն է, որ ժողովուրդը զզվում է նախկիններից, չի ուզում տեսնել նրանց, հետևաբար կարիքը կա, որ հեռուստաընկերությունները նրանց հնարավորինս քիչ եթերաժամանակ տրամադրեն։ 24News-ի դիտարկման հետ, թե ցանկացած լրատվամիջոց ինքն է որոշում՝ ինչ խմբագրական քաղաքականություն իրականացնել, նա համաձայնեց, բայցև շարունակեց պնդել՝ վարկաբեկված մարդկանց խոսքը հասարակության համար ընկալելի չէ։

«Նախկինների խոսելուց հետո իմ վարկանիշը բարձրանում է, ու ինձ ձեռնտու է, որ նրանք հաճախ խոսեն։ Մարդիկ մտածում են՝ եթե, օրինակ, Աշոտյանը վատ բան է ասում ինչ-որ մեկի մասին, ուրեմն այդ ինչ-որ մեկը լավ մարդ է»,- հավելեց պատգամավորը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ