2015-ին Ծառուկյանն իր կամքով դուրս եկավ քաղաքականությունից, անձեռնմխելիության հարց չդրվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News 

«2015թ.-ին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ինքը հոժարակամ դուրս եկավ քաղաքականությունից։ Դա նրա որոշումն էր։ Հետո, եթե հիշում եք, ԲՀԿ-ն ակտիվ հանդիպումների մեջ մտավ նախագահի հետ՝ Սահմանադրության բարեփոխումների հետ կապված։ Ավելին՝ խորհրդարանում որևէ մեկն անձեռնմխելիության հարց չբարձրացրեց, դատական, քրեական հետապնդման չենթարկեցին, դատախազն էլ չմտավ ԱԺ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ի՞նչ է փոխվել այն ժամանակվանից ի վեր, երբ իրենք Ծառուկյանին քաղաքական հետապնդման ենթարկեցին, իսկ այսօր ներկա իշխանություններին են մեղադրում նրա նկատմամբ իբր նույնն անելու համար և պաշտպանում են ԲՀԿ առաջնորդին։

Շարմազանովի խոսքով՝ իրենք պաշտպանում են ոչ թե Գագիկ Ծառուկյանին, այլ դեմ են հակաժողովրդավարական երևույթների։

«Ինչո՞ւ ենք մենք պաշտպանում։ Մենք չենք պաշտպանում միայն անձին, դեմ ենք երևույթներին։ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սկսել է պայքարել իր ընդդիմախոսների դեմ ու լռեցնել։ Անկախ Ծառուկյանի գործից՝ Փաշինյանի իշխանությունը հակաժողովրդական է, կոմպրոմատներուվ ու շանտաժներով փորձում է լռեցնել վտանգ ներկայացնողներին։ Անունը կլինի ՀՀԿ, ԲՀԿ, թե ԼՀԿ էական չէ նրա համար։ Պուպուշ են քանի դեռ չեն խանգարում»,- կարծում է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ