Հալաբյան և Էստոնական փողոցներում ուժեղ քամուց արտաքին լուսավորման 2 սյուն է պոկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 18, 24News

քամի

Հայաստանի ԱԻՆ-ում հունիսի 17-ին՝ ժամը 15:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հալաբյան եւ Էստոնական փողոցների խաչմերուկում ուժեղ քամու հետեւանքով արտաքին լուսավորման 2 սյուն պոկվել եւ ընկել է ճանապարհի երթեւեկելի հատված՝ այն դարձնելով երկկողմանի անանցանելի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարնեը սահմանազատել են տարածքը, ճանապարհի երթեւեկելի հատվածից հեռացրել սյուները եւ իրականացրել հերթապահություն՝ մինչ համապատասխան ծառայության աշխատակիցների մոտենալը։ 

--00—ԼՄ