Իտալիայում սահմանափակումների թուլացումից հետո վարակման դեպքերի աճ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 18, 24News

իտալիա

Հունիսի 15-ից Իտալիայում համաճարակային կանոնների թուլացումն էր հայտարարվել, որի հետևանքով կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի աճ է նկատվում, այդ մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Վերջին 1 օրում երկրում գրանցվել է վարակման 329 նոր դեպք, մինչդեռ նախորդ օրը 210 էր: Վերջին 1 օրում գրանցված մահերի թիվը ևս աճել է 34-ով՝ դառնալով 43: 

Նշենք, որ ժամը 13:00-ի դրությամբ Իտալիայում վարակվածների թիվը 237,828 է, որից 34,448-ը մահացել է, 179,455-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիր է 23,925 մարդ:

--00—ԼՄ