Հայաստանում, Ադրբեջանում, Ուզբեկստանում, Իսրայելում վարակման դեպքերի աճ կա. Հանս Կլյուգե

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 18, 24News

ահկ

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն հայտարարել է, որ Եվրոպայի երկրների թիվը, որտեղ կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշն ավելացել է, աճել է 3 անգամ՝ 6-ից դառմալով 21:

«Որոշ երկրներում նոր դեպքերի ցուցանիշը կայունացել է՝ օրական 17-20 հազար դեպք»,-ասել է նա ռուսալեզու ԶԼՄ-ների համար ճեպազրույցի ժամանակ, ապա հավելել, որ մի շարք երկրներում, այդ թվում՝ Հյուսիսային Մակեդոնիայում, Հայաստանում, Ադրբեջանում, Ուզբեկստանում և Իսրայելում, վարակման դեպքերի աճ է նկատվում:

--00—ԼՄ