ՈՒԵՖԱ-ն հաստատել է Ազգերի լիգայի նոր օրացույցային պլանը

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News  

Հայաստան

ՈՒԵՖԱ-ն հաստատել է Ազգերի լիգայի խմբային փուլի մրցաշարի անցկացման օրերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Ազգերի լիգայի որակավորման փուլի առաջին տուրի հանդիպումները պետք է կայանան սեպտեմբերի 3-8-ը, երկրորդը` հոկտեմբերի 11-14-ը, երրորդը` նոյեմբերի 14-18-ը: Հավաքականները կարող են ընկերական հանդիպումներ անցկացնել հոկտեմբերի 7-8-ին և նոյեմբերի 11-12-ին: Ազգային ընտրանիների խաղերի հստակ օրերը հայտնի կդառնան ավելի ուշ:

Դեռևս մարտի 3-ին Նիդերլանդների Ամստերդամ քաղաքում կայացել էր Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը:  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

     --0—ՄՀ