Վերջապես գտնվեց համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը. Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 18, 24News

արտակ

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.  

«Վերջապե՛ս։ Վերջապես գտնվեց համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը։ Պուտինը, Թրամպը, Մակրոնը, Սի Ցինպինը, Կոնտեն, Սանչեսը, Թրյուդոն, Նաթանյահուն և մյուս բոլոր ղեկավարները վեց ամիս շարունակ փնտրում և չէին գտնում համավարակի դեմ թիրախավորված պայքարի ուղիղ ճանապարհը։

Պարզվում է՝ այն շատ պարզ է։ Ընդամենը անհրաժեշտ է, որպեսզի երկրի ղեկավարն անձամբ դուրս գա փողոց և բաժանի պաշտպանիչ դիմակներ։ Երեք միլիոն մարդու քայլելով հանդիպելն ու դիմակ բաժանելը կարծում եք հե՞շտ գործ է։ Իհարկե ո՛չ։ Բայց ստիպված պետք է կառավարությունների ղեկավարներն անձամբ գնան այդ քայլին։ Այս առումով հատկապես աննախանձելի է լինելու Չինաստանի առաջնորդի վիճակը։

Հուսով եմ՝ վաղը մեզ մոտ վիրուսակիրների թվերը կնվազեն»։

--00—ԼՄ